
Կյանքի այսօրվա գերակտիվ ռիթմում շատ հեշտ է կորցնել ամենաթանկ ժամանակը։ Այն ժամանակը, որը պետք է լինի միայն Ձեր մասին հոգ տանելու համար: Marble Lab-ի թիմը ստեղծել է խնամքի երկու միջոցներից կազմված հավաքածու, որոնք հեշտությամբ կարող են ինտեգրվել Ձեր ընթացիկ ապրելակերպին: Միջոցներից յուրաքանչյուրը մի իրական ծես է, որը կօգնի Ձեզ անհրաժեշտ ուշադրություն դարձնել ինքներդ Ձեզ և ապահովել Ձեր մաշկին ամենօրյա անհրաժեշտ խնամքը: Energize-ը էներգիայի և կյանքի ծես է։ Այն կլցնի Ձեզ էներգիայով և փայլով, որը կուղեկցի Ձեզ ամբողջ օրվա ընթացքում։
Մարմնի հակացելյուլիտային սկրաբ Coffee and Salt Body Scrub Energise
Մարմնի այս սուրճային սկրաբը ապահովում է էներգիա և ինտենսիվ խնամք: Այն վերականգնում է Ձեր մաշկը և նվազեցնում ցելյուլիտը: Աղացած արաբիկա հատիկները և աղի բյուրեղները նրբորեն մաքրում են մահացած բջիջները՝ մաշկը դարձնելով հարթ և փայլուն: Գուարանայի և կանաչ սուրճի էքստրակտները տալիս են տոնայնություն և էներգիա, նվազեցնում ցելյուլիտը, խթանում արյան շրջանառությունը և հեռացնում ավելորդ հեղուկը՝ տեսանելիորեն հարթեցնելով մաշկը: Սկրաբը պարունակում է 8 յուղերի և կարագի համադրություն (բաբասու, կոկոս, շի, մակադամիա, կակաո, քաղցր նուշ, բրնձի թեփ, խաղողի կորիզ), որոնք ապահովում են խոնավացնող, փափկեցնող և հակաօքսիդանտ ազդեցություն՝ հաղորդելով մաշկին փայլ և առաձգականություն:
Ազդեցությունը. շերտազատում է մաշկի մահացած բջիջները, նվազեցնում է ցելյուլիտը, բարձրացնում է առաձգականությունը, հարթեցնում է մաշկի անհարթ մակերեսը։
Մաքրման ինտենսիվությունը՝ միջին
Energize Antioxidant մարմնի խոնավացնող միջոց
Energize Body Moisturizer-ը պարզապես շիճուկ չէ, այլ էներգիայի և կյանքի աղբյուր, որը կուղեկցի Ձեզ ողջ օրվա ընթացքում՝ միաժամանակ հաղորդելով Ձեր մաշկին գեղեցկություն և փայլ: Թեթև ցիտրուսային նոտաները կբարձրացնեն Ձեր տրամադրությունը և ընդհանուր վիճակը:
Ինչպես է այն աշխատում. շիճուկը խոնավացնում է, հաղորդում է փայլ, ապահովում է հակաօքսիդանտային պաշտպանություն և վերականգնում է մաշկի պաշտպանիչ շերտը: Խորհուրդ ենք տալիս օգտագործել այս ապրանքը ցերեկային ժամերին:
Մենք սիրում ենք կենդանիներին և չենք փորձարկում մեր արտադրանքը նրանց վրա:
Այս ապրանքը բուսական է և չի պարունակում կենդանական ծագման բաղադրիչներ:
Size: